20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատական ակտը՝ հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը:
«Հիշում եք չէ որ Աշոտ Երկաթի ձերբակալման իրավաչափության իմ բողոքը առաջին ատյանում մերժվել էր: Այդ որոշման դեմ ներկայացրել էի վերաքննիչ բողոք: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ նախագահությամբ ԲԵԿԱՆԵՑ առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ լինելու փաստը: Վերաքննիչ քրեական դատարանի հերթական վարպետաց (master class) դասը»,- գրում է Արամ Վարդևանյանը: