կարևոր
1308 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-24 10:18

Մեկ օրվա ընթացքում ավելի քան 480 տարհանված է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Մեկ օրվա ընթացքում ավելի քան 480 տարհանված է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող արցախցիների հերթական ավտոբուսներն են ուղեկցել: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրում ուղևորվել է ավելի քան 480 մարդ: Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:

Ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ քսանչորս դիտակետերում:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայրեր են վերադարձել շուրջ 43 հազար տարհանվածներ։