կարևոր
1395 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-24 09:54

Փաշինյանը հրահանգել է հերթով քրեական գործեր հարուցել իր հրաժարականը պահանջողների նկատմամբ․ «Հրապարակ»

Փաշինյանը հրահանգել է հերթով քրեական գործեր հարուցել իր հրաժարականը պահանջողների նկատմամբ․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլև հերթով պատժել բոլոր նրանց, ովքեր պահանջում են իր հրաժարականը: Առաջին տհերթին նրա թիրախում համայնքապետերն են։ Իրավապահներին հրահանգվել է վարչապետի հրաժարականը պահանջող գյուղապետերի և քաղաքապետերի դեմ քրեական գործեր հարուցել, զուգահեռ պարզել, թե ովքեր են աջակցում իր դեմ իրականացվող երթերին ու հանրահավաքներին, կազմակերպչական աշխատանքներ իրականացնում:

Հենց այս համատեքստում երեկ քրեական գործ հարուցվեց Էրեբունու նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանի, նրա որդու և նախկին տեղակալի նկատմամբ՝ 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու համար: Իսկ կիրակի իշխանությունը հարձակում է նախապատրաստում Մայր Աթոռի և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Սոցցանցերում ակտիվորեն տարածում են եկեղեցու դեմ հարձակման հայտարարությունը:

Ընդ որում` այդ հայտարարությունը տարածողները ոչ միայն իշխանական ֆեյքերն են, այլև պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, որը շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: