08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի դեկետմբերի 23-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննությունը հետաձգվել է։
Լրագրողների հետ զրույցում պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ նիստը կկայանա ժամը 22։00-ին։
«Քանի որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին նյութերը նոր էինք ստացել, դատարանը մինչեւ ժամը 22։00-ն պաշտպանական կողմին ժամանակ տվեց, որպեսզի ծանոթանանք ներկայացված նյութերի հետ, առարկություններ ներկայացնելու եւ պաշտպանությունը կազմակերպելու համար»,- նշեց նա։
Պաշտպանը հավելեց, որ փաստաթղթերը մոտ 300 էջ են։