12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը Հանրապետության հրապարակում ավարտվեց, սակայն քաղաքացիները այսօր ևս կշարունակեն նստացույցը և կգիշերեն հրապարակում տեղադրված վրաններում:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ վաղը առավոտյան՝ ժամը 10-ից շրջափակելու են Կառավարության շենքը բոլոր կողմերից, որպեսզի Նիկոլ Փաշինյանը և նախարարները չկարողանան մուտք գործել Կառավարության շենք:
«Վաղը ժամը 11-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2020 թվականի վերջին նիստը: Դիմում ենք բոլորին վաղը առավոտյան ժամը 10-ից, ով կուզի ավելի շուտ, գալ Հանրապետության հրապարակ: Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն: Նիկոլ Փաշինյանը հնարավորոթյուն չպետք է ունենա, իբրեւ վարչապետ, կառավարության նիստ անել»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը: