կարևոր
1026 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-23 13:40

Այս պայքարի շուրջ հավաքված մարդկանց համար խոչընդոտ չեն կարող լինել եղանակային պայմանները

Այս գաղափարի, այս պայքարի շուրջ հավաքված մարդկանց համար խոչընդոտ չեն կարող լինել եղանակային պայմանները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանը, որը Հանրապետության հրապարակում է՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ վրաններում գիշերած քաղաքացիների հետ։ Նա նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարները ամբողջ գիշերը եղել են ցուցարարների կողքին։

«ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այս պահին էլ այստեղ է։ Թեկուզ այս պայմաններում մենք պատրաստվում ենք շարունակել պայքարը և գնալ այնքան, մինչև գերագույն գլխավոր դավաճանը հրաժարականը ներկայացնի»,-ասաց Տարոն Ղազարյանը։

Վստահեցրեց, որ ողջ ընթացքում ոստիկանները իրականացրել են բարեխիղճ ծառայություն։

«Այո, եղել են մի փոքր սադրանքի դեպքեր, նույնանման տեքստերով, նույնանման խոսքերով գալ և հավաքի մասնակիցներին սադրել, բայց դա մեր հավաքի էֆեկտիվությունը չի կարող գցել և խոչընդոտ չի կարող դառնալ մեզ համար»,-նշեց նա։