Ֆրանսիայի Պյուի-դը-Դոմ դեպարտամենտում 48-ամյա տղամարդը երեք ժանդարմի է սպանել, եւս մեկին վիրավորել:
Ժանդարմներն ընտանեկան բռնության մասին հաղորդում էին ստացել ու դեպքի վայր մեկնել, բայց երբ փորձել են կնոջը դուրս բերել տանիքից, որտեղ փակի տակ էր պահել նրան տղամարդը, վերջինը կրակել է նրանց ուղղությամբ: Կինն այժմ անվտանգ վայրում է:
Իսկ տղամարդը ժանդարմների վրա կրակելուց հետո հրդեհել է իր տունը: Նրան մահացած են գտել: