Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմից հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների աշխատանքն ապահովելու համար: Լեռնային Ղարաբաղի ավելի քան 800 բնակիչ արդեն օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում, այդ թվում՝ օգնություն է ցուցաբերվել նաև 100 երեխայի։
Դիմած բոլոր քաղաքացիները ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ՝ տեղակայված շարժական հոսպիտալում որակյալ թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագիտացված մասնագետների զննումից հետո:
Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ: