կարևոր
1913 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-23 12:59

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարին, նրա որդուն և նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարին, նրա որդուն և նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էրեբունի համայնքի նախկին ղեկավար ղեկավար՝ Դ.Գ-ին., վերջինիս որդուն՝ Թ.Գ.-ին, և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ա.Օ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:10-ի սահմաններից սկսած, մոտ 40 րոպե խաթարվել էր մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, քանի որ ակցիա իրականացրած մի խումբ անձինք կանգնել էին կառամատույցի երկու կողմերում կայանված գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որպեսզի դրանք փակվեն և գնացքներն աշխատեն: Արդյունքում՝ մետրոպոլիտենի գործունեությունն ամբողջությամբ կանգնել էր, և բազմաթիվ ուղևորներ չէին կարողացել օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ի դեպ ուշագրավն այն է, որ դեռ երկու տարի առաջ մետրոպոլետենում ակցիաներ էր իրականացնում գործող վարչապետ, այդ ժամանակ դեռ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ մեկ մեջբերում այդ օրերին նրա հայտարարություններից. 

Ապրիլի 13.  «Վաղը մենք պետք է ժամը 08։25–ին սինքրոն սկսենք մեր ակցիաները` փոքրիկ խմբերով (4–5 մարդ) պետք է արգելափակենք երթևեկը մայրաքաղաքի կամուրջների վրա, շրջափակենք Երևանի մետրոպոլիտենի վագոնների դռները, կանխիկացնենք բանկերում եղած բոլոր միջոցները։ Ուսանողները պետք է սկսեն բոյկոտել պարապմունքները, բոլոր աշխատողները պետք է գործադուլ կազմակերպեն։ Այնուհետև ժամը 9–ից հետո կշարժվենք դեպի Բաղրամյան պողոտա և կմտնենք խորհրդարան»։ 

Փաստենք, որ մինչ օրս Փաշինյանի կազմակերպած այս գործողությունների ոչ մի մասնակցի նկատմամբ չկա հարուցված քրեական գործ: Մինչդեռ այսօրերին, Քննչական կոմիտեն Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացինրի նկատամբ եւ քրեական գործեր է հարուցել, եւ շատերին բերման է ենթարկել, իրավապահներն էլ ուժ են կիրառել անգամ 2020 թվականի պատերազմի մասնակիցների հանդեպ: