կարևոր
883 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-23 12:41

Երկիր մոլորակի յուրաքանչյուր հարյուրերոդ բնակիչը վարակվել է կորոնավիրուսով

Երկիր մոլորակի յուրաքանչյուր հարյուրերոդ բնակիչը վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 77,95 միլիոնը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հաշվարկումները կատարվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա: Այսպիսով, վարակվածների բաժինը կազմում է մոլորակի բնակչության ավելի քան 1 տոկոսը։

Հիվանդացածերի ամենամեծ բաժինը համեմատաբար քիչ բնակչություն ունեցող երկրներում է: Այսպես, Անդորայում վարակվել է բնակչության 9,9 տոկոսը (7 633 մարդ), Լյուքսեմբուրգում՝ բնակչության 7,3 տոկոսը (44 809 մարդ): Չեռնոգորիայում կորոնավիրուս է հայտնաբերվել բնակչության առնվազն 7,2 տոկոսի մոտ (44 542 մարդ), իսկ ԱՄՆ-ում՝ բնակչության 5,6 տոկոսի մոտ (ավելի քան 18,2 միլիոն մարդ): Ռուսաստանում այդ ցուցանիշը շուրջ 1,9 տոկոս է (2,9 միլիոն մարդ): 

Մինչեւ սեպտեմբեր, երբ շատ երկրներում սկսվեց վարակի տարածման այսպես կոչված երկրորդ ալիքը, աշխարհում օրական արձանագրվում էր մինչեւ 300 հազար դեպք: Հոկտեմբերին այդ ցուցանիշն աճեց մինչեւ օրական 600 հազար դեպք: Դեկտեմբերի 20-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպպության տվյալներով, արձանագրվեց նոր ռեկորդ. վարակման 800 հազար հաստատված դեպք՝ 24 ժամում: Դրա հետ մեկտեղ, փոքր-ինչ նվազել է վարակվածների ընդհանուր թվից մահացածների թիվը: «Առաջին ալիքի» ժամանակ այդ ցուցանիշը հասնում էր 6-7 տոկոսի: Այսպես, մայիսի 9-ին, երբ աշխարհում արձանագրվել էր վարակման 4 միլիոն դեպք, մահացել է նրանց 6,92 տոկոսը՝ 276, 8 հազար մարդ: Կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 1,7 միլիոնը, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի շուրջ 2,2 տոկոսը: