24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Դեկտեմբերի 22-ին, ժամը 22:34-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արմեն Խ․, ծնված 1975 թ.) և «ՎԱԶ-21015» (վարորդ՝ Երվանդ Ն․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գոհար Խ․-ն (ծնված 1984 թ.) և Աննա Վ․-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ Արմեն և Գոհար Խ․-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Աննա Վ․-ի և Երվանդ Ն․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։