կարևոր
1515 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-23 10:22

Ռուս խաղաղապահերն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասի ականազերծումը

Ռուս խաղաղապահերն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասի ականազերծումը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի Հյուսիսային ծայրամասի ականազերծումը, հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։

Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է 260 հեկտար տեղանք, մոտ 100 կմ ճանապարհ, 434 բնակարանաշինություն: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 8,6 հազար պայթուցիկ առարկա։