կարևոր
553 դիտում, 9 ամիս առաջ - 2020-12-23 09:52

Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում

Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 23-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: