12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Գառնիկ Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար » վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ 2020 թ . դեկտեմբերի 22- ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2- րդ հոդվածի 1- ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Ծանուցում . Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ , քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ` դատարանի ` օրինական ուժի մեջ մտած դատավճռով :