20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական եւ էթիկայի կոմիտեի նիստում որոշում է ընդունվել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի երկրորդ թիմին տուգանել 500 հազար դրամով: Նման որոշումը կապված է «Ալաշկերտ-2»-ի առաջին խմբից դուրս գալու հետ:
Երևանի «Ալաշկերտ-2» ֆուտբոլային ակումբի թիմը դեկտեմբերի 15-ին հայտարարություն տարածեց, ըստ որի դադարեցնում է իր ելույթները Առաջին խմբի առաջնությունում:
Հիմք ընդունելով «Ալաշկերտ» ՖԱ-ի գրությունը՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ «Ալաշկերտ-2» թիմը դադարեցնում է իր հետագա մրցելույթները ՀՀ ֆուտբոլի 2020/2021 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությունում: