կարևոր
691 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-22 23:53

Սպասվում է ձյուն․ լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք

Սպասվում է ձյուն․ լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք

Դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, գիշերը և  առավոտյան ճանապարհներին՝  մերկասառույց:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Երևանում դեկտեմբերի 23-ին սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին՝ մերկասառույց։ Գիշերը կդտիվի -3, ցերեկը՝ +1, երեկոյան՝ -2 աստիճան ցուրտ։