կարևոր
1358 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-22 22:48

Պուտինը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է ։

«Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:  Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունանում է, իսկ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրականացվում են: Նշվել է ռուս խաղաղապահների հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի ռեժիմը և քաղաքացիական բնակչության անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է նաև, որ հաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների, մասնավորապես ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համակարգման շարունակման փոխադարձ պատրաստակամությունը: