01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Թուրքիայի Ռազմավարական մտքի ինստիտուտը (SDE) պաշտոնական հայտարարություն է տարածել, ըստ որի Միջերկրական ծովի միջազգային ջրերում, օդային տարածքում և Աքսազ շրջանում մեկնարկելու են «Վագրի ճանկ 2020» (Kaplan Pençesi 2020) զորավարժությունները։
Ինչպես հաղորդում է թուրքական Yeni Akıt լրատվական կայքը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մի շարք զինվորականների հետ այցելել է Աքսազ ռազմածովային բազայի հրամանատարություն, որպեսզի տեղում հետևի «Վագրի ճանկ 2020» զորավարժություններին։
Մարտական ռազմաօդային ուժերի հրամանատարության վերահսկողության և կառավարման ներքո զորավարժությունները նպատակ ունեն բարելավել Թուրքիայի զինված ուժերի օդային տարածքի վերահսկման և համակարգման ընթացակարգերը և ստուգել նոր մարտավարության և մեթոդների կիրառելիությունը:
Զորավարժություններին մասնակցում են նաև 21 ինքնաթիռ, ուղղաթիռ, ֆրեգատ, 2 գրոհային նավ, օժանդակ նավ, անօդաչու թռչող սարքեր եւ ՀՕՊ տարբեր համակարգեր: