կարևոր
1621 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-22 21:09

ԱԺ ընդդիմությունը Իմ քայլին արտահերթ նիստի է հրավիրում ռազմական դրության չեղարկման օրակարգով

ԱԺ ընդդիմությունը Իմ քայլին արտահերթ նիստի է հրավիրում ռազմական դրության չեղարկման օրակարգով

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները չորեքշաբթի նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նիստի օրակարգում է Հայաստանում ռազմական դրության չեղարկման հարցը։ 

«Այս իշխանությունը, արհեստականորեն ձգելով ռազմական դրությունը, պարզապես փորձում է սահմանափակել այստեղ հավաքված բոլոր մարդկանց գործողությունները», – ասաց նա։ 

«Եթե իշխանությունն ունենա այնքան համարձակություն, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վաղը գան խորհրդարան, հաստատեն օրակարգը եւ այս օրակարգով քննարկման մտնեն, միգուցե դեռ ունենան վերջին հնարավորություն իրենց դեմքն ու ապագան փրկելու համար։ Ես հասկանում եմ, որ նրանցից շատերի համար դուխով բառն ընդամենը գլխարկի վրա տպվող տարբերանշան է, բայց գոնե մեկ անգամ ունեցեք այդ դուխը, վաղը եկեք խորհրդարան, մասնակցեք նիստին եւ միասին չեղարկենք ռազմական դրությունը, այլապես դուք այլեւս չեք ունենալու հումանիտար միջանցք, չեք ունենալու ձեր դեմքն ու երեսը փրկելու վերջին հնարավորությունը»,- նշել է Իվետա Տոնոյանը։