16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Այն քաղաքացիները, որոնք ուզում են գիշերել հրապարակում, պայմաններ ստեղծվելու են, և մեզանից շատերը մնալու են, այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ գերագույն խրտվիլակը նստած է իր աթոռին»,-հայտարարեց նա՝ նշելով գործողությունների հերթականությունը։
Վաղն առավոտից ամբողջ Հայաստանի Հանրապետությունում շարունակվելու են բողոքի զանգվածային ակցիաները։ Վաղը կրկին գործադուլ և դասադուլ է հայտարարվում։
Ժամը 16։00-ին բոլորը հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ մեծ հանրահավաքի։
«Բոլորը, այդ թվում՝ կառավարության շենքում նստած գերագույն գլխավոր խրտվիլակը, ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանան, որ այսօրվա մեր բոլոր պահանջները մնացել են անպատասխան, հետևաբար, ամբողջ պատասխանատվությունը մնում է իրենց վրա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։