կարևոր
1500 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-22 20:09

Քոչարյանի փաստաբանական թիմը միացել է ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին

Քոչարյանի փաստաբանական թիմը միացել է ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միացել է ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին և չի ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակած դատական նիստին։ 

Ավելի ուշ դատարանի աշխատակազմից տեղեկացրել են, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է 2021 թ. հունվարի 19-ին, ժամը 13:00-ին։