30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նախկին նախագահին և նրա ընտանիքին երաշխիքների ընդլայնման օրենքը: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկագրի կայքում:
Համաձայն օրենքի, երկրի նախկին ղեկավարը ստանում է անձեռնմխելիություն. նրան չեն կարող ներգրավել քրեական կամ վարչական պատասխանատվության, կալանավորել, ձերբակալել, հարցաքննել, հետախուզության ենթարկել:
Նախագծի հեղինակներն են՝ պատգամավոր Պավել Կրաշեննիկովը և սենատոր Անդրեյ Կլիշասը: Այն համապատասխանում է ամռանը ընդունված Սահմանադրական փոփոխություններին: