կարևոր
2186 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-22 19:00

Եթե չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն միասին պետք է հասկացնենք. Սաղաթելյան

Եթե չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն միասին պետք է հասկացնենք. Սաղաթելյան

Հանրապետության հրապարակում շարունակվում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը:

«Մենք Իմ քայլը խմբակցությանը ժամանակ էինք տվել, որ մինչև ժամը 6-ը պատրաստ ենք հանդիպել խմբակցութան ղեկավարների հետ՝ միասին քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը ,ցավոք, այս մարդիկ այս պահի ևս չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, մինչև այս պահը որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից»,-  ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: Նա հավելեց, որ եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն ընդառաջում հանրային պահանջին, ապա ստիպելով կգումարեն ԱԺ արտահերթ նիստ:

«Եթե չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն միասին պետք է հասկացնենք:Մենք պայմանավորվել ենք, որ պատրաստ ենք շուրջօրյա հանրահավաքների և ցույցերի, եթե մեր պահանջները չեն բավարարվելու մենք գիշերը կմնանք հրապարակում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Վաղվա քայլերի մասին Հայրենիքի փրկության շարժումը կհրապարակի այսօր ուշ երեկոյան:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը իր ելույթում դիմեց պետական կառավարման համակարգի աշխատողներին՝ նշելով, որ նրանք վերջին 2.5 տարում միշտ բողոքել են, որ ունեն անգրագետ նախարարներ, փոխնախարարներ որոնք գործից չեն հասկանում:

«Ձեր հանդուրժելու պատճառով փլվել է Հայաստանի պետական կառավարման համակարգը, այդ փլուզման հետևանքն է պատճառը, որ պարտվել ենք պատերազմում:  2.5 տարի լռել եք արայիկհարությունյաների, ռոմանոսների տիրապետության տակ, ձև եք տվել, թե պետական համակարգի մաս եք, դուք ստրուկ եք դարձել»,- ասաց նա և հավելեց, որ նրանց ժամանակը սպառվում է և որ նրանք կամ պետք է ըմբոստանան, կամ մասնակիցը դառնան այն դավաճանությանը, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը:

«Հայրենիքը ծախվեց նաև ձեր լռության պատճառով, մի՛ շարունակեք լռել: Դրա համար այսօր կառավարության շենքի շրջափակումը ժամանակավոր դադարեցնում ենք: Նորից ենք դիմում բոլորիդ, ուշքի եկեք, պետական համակարգի աշխատողներ, պարգևավճարները սպառվում են: Այս անուղեղ ապաշնորհ կառվարությունը  վաղը փող չի ունենալու, որ թոշակ տա, պարգևավճարը կմոռանաք վերջնականապես»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը ընթերցեց Իմ քայլի պատգամավորների ցանկը անուն առ անուն՝ հիշեցնելով, որ նրանք են անմիջական պատասխանատուն երկրի ամենթողության և Փաշինյանի բոլոր քայլերի համար: Դուք Փաշինյանի աթոռի ոտքերը բռնողն եք, խելքի եկեք, քանի ուշ չէ, ասաց Մանուկյանը: