կարևոր
1337 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-22 18:42

Պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

Պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ:

ՊՆ-ից հայտնում են, որ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել բրիգադի կազմակերպչական և կառուցվածքային առանձնահատկությունները, միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելությունների գործառույթները։

Բարձր գնահատելով խաղաղապահ բրիգադի զինծառայողների կողմից իրականացվող առաքելությունը, Վաղարշակ Հարությունյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ, ուղենշել աշխատանքային առաջիկա գերակա ուղղությունները։

Այցի ընթացքում պաշտպանության նախարարը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել զորամասի լսարանային, զորանոցային և զենքի պահպանման պայմաններին։