կարևոր
1504 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-22 17:41

Վարչապետի հրաժարականի վերաբերյալ ավագանու նախագիծը ապօրինաբար հրաժարվեցին քննարկել. Դավիթ Խաժակյան

Վարչապետի հրաժարականի վերաբերյալ ավագանու նախագիծը ապօրինաբար հրաժարվեցին քննարկել այս նիստում: Ավագանու Իմ քայլը խմբակցությունը կիսեց այս իշխանությունների ձախողման բեռը, հայտնում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վադանյանն առաջարկեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը ներառել օրակարգում և դնել քվեարկության։ Նիստի սկիզբը վարող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ անհրաժեշտ ստորագրությունները՝ ավագանու անդամների թվի 1/3-ը, չի հավաքվել, հետո դիմեց քաղաքապետարանի իրավաբանին, որն ասաց, որ այդ հարցը օրակարգում ներառել-չներառելու հոդվածն անորոշ է։ 

Խաժակյանի առաջարկը մերժվեց. «Պարոն Սարգսյան, ես արձանագրում եմ, որ Դուք հիմա` որպես նիստը վարող, ապօրինի որոշում եք կայացնում` այն չներառելով օրակարգում: Դա Ձեր լիազորությունների վերազանցում է, որովհետև այդպիսի մեկնաբանությամբ ավագանու առաջարկը մերժելը չի կարող պարզապես լինել օրինական, իսկ այն կետը, որ Դուք մեջբերում եք, դա վերաբերում է արտահերթ նիստին, իսկ մենք գտնվում ենք հերթական նիստի շրջակայքում, ուստի կարծում եմ` ավելի լավ է, որ Դուք ասեք, որ քաղաքական առումով Դուք Ձեր լիազորությունները հայեցողաբար եք իրականացնում, պատրաստ եք դիմել ապօրինությունների, քանի որ դա Ձեր քաղաքական պատկերացումներին չի համապատասխանում, քան մեջբերեք արտահերթ նիստի կանոնակարգումները»: