09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, ովքեր 70 օր գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում:
«Ծառայության տնօրենը բարձր է գնահատել մերօրյա հերոսների կատարած սխրագործությունները, շնորհակալություն է հայտնել բացառիկ կամքի ուժ ցուցաբերելու համար:
Ժամկետային զինծառայողներից առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո, Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել տղաներին աջակցել ցանկացած հարցով։
Նշենք, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով հայ զինծառայողները վերադարձել են հայկական կողմ»,- տեղեկացնում են ԱԻՊԾ-ից: