04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ժամը 18։00-ին Հանրապետության հրապարակում վերսկսվում է հանրահավաքը: Դեռևս որևէ արձագանք չկա կառավարությունից կամ «Իմ քայլը» իշխող կուսակցությունից:
Այսօր կեսօրից Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին մինչեւ ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ էր տրվել, որպեսզի պատվիրակությունով ներկայանա՝ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է ընդամենը մի խելագար դավաճան, մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք՝ մինչև ժամը 18։00-ը «Իմ քայլը» ներկայանա՝ մեզ հետ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու։ Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և, վերջին հաշվով, խնդիրը լուծվելու է խորհրդարանում, այս պահից սկսած ժամանակը գնում է»,- հայտարարել էր Սաղաթելյանը:
Այս պահին շրջափակված են ՀՀ Կառավարության, ՀՀ ԱԳՆ ու ԿԳՄՍ և ՀՀ Դատախազության շենքերը:
Քաղաքացիները փակ են պահում բոլոր ելքերն ու մուտքերը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։