կարևոր
1366 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-22 16:46

Հանրահավաքի մասնակիցները վրաններ են տեղադրել Հանրապետության հրապարակում

Հանրահավաքի մասնակիցները վրաններ են տեղադրել Հանրապետության հրապարակում

Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները վրաններ են տեղադրել, որպեսզի շարունակեն պայքարը նաև նստացույցով: Ոստիկանը, սակայն, պահանջում էր, որպեսզի տեղադրված վրանները ապամոնտաժվեն՝ պատճառաբանելով, որ դրա մասին պետք է նախապես իրազեկեին։

«Կներես, որ չենք իրազեկել, բայց խնդրում եմ մեզ աջակցի քո՝ ոստիկան լինելով»,- դիմելով ոստիկանին ասաց քաղաքացիներից մեկը։

Միջադեպին արձագանքեցին  ԲՀԿ-ից Արման Աբովյանն ու Նաիրա Զոհրաբյանը, որոնք պնդեցին, որ վրանները պետք է լինեն։ Նրանք տեղեկացրին, որ կիրազեկեն այդ մասին ոստիկանությանը: Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջի մեջ անօրինական ոչինչ չկա, խաղաղ հավաք են անցկացնում, հայտարարել են գործադուլի եւ դասադուլի մասին, այդ իսկ պատճառով նստացույց են անելու այնքան ժամանակ մինչեւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա։