«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլ և դասադուլ:
Հայաստանում դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ից սկսեց համահայաստանյան գործադուլ և դասադուլ: Ժամը 12:00-ին քաղաքի տարբեր վայրերից՝ տարբեր խմբեր երթերով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միացել գիտական, մարզական, մշակութային համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ, Երեւանի պետական համալսարանը։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Երկրորդ եւ Արամ Առաջին կաթողիկոսները, սփյուռքի տարբեր կազմակերպություններ, մոտ 150 համայնքների ղեկավարներ։