23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի թատերախումբը դեկտեմբերի 22-ին հյուրախաղերով մեկնում է Արցախ:
«Մենք մեկնում ենք Արցախ՝ խաղալու «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մանկական ներկայացումը Արցախի երեխաների համար: Ներկայացումն ամանորյա է. լինելու է նաև Ձմեռ պապ: Որոշել ենք մի փոքր հեքիաթ պարգևել երեխաներին և վերադարձնել նրանց աչքերի փայլը»,- թատրոնի Ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նշում է թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը, որը մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին:
Նա ընդգծում է՝ պարբերաբար Արցախից մանրամասներ կներկայացնեն բեմադրությունների մասին:
«Սպիտակաձյունիկը» գերմանական ժողովրդական հեքիաթը մշակել են Գրիմ եղբայրները: Հեքիաթի գլխավոր հերոսուհին գեղեցկուհի արքայադուստր Սպիտակաձյունիկն է, որին սիրահարվում է արքայազնը, իսկ նրա մտերիմ ընկերներն են դառնում անտառի կենդանիներն ու յոթ թզուկները: