Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:
Զինծառայողների ծնողները և հարազատները ակնկալում են, որ ՌԴ դեսպանատունը պետք է այսօր նրանց տրամադրեր գերիների վերաբերյալ տվյալներ, որոնք թույլ կտան հասկանալու՝ արդյոք իրենց որդիները ներկայում պահվում են Բաքվում:
Նրանք նաև ակնկալում են, որ Ռուսաստանը կմիջնորդի, որպեսզի Հադրութի շրջանում նույնպես իրականացվեն որոնողական աշխատանքներ: