կարևոր
574 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-22 15:41

20 խմ ապօրինի փայտանյութը փորձել էր Երևան տեղափոխել․ ոստիկանության բացահայտումը

20 խմ ապօրինի փայտանյութը փորձել էր Երևան տեղափոխել․ ոստիկանության բացահայտումը

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Հերթական դեպքն օրերս Լոռու մարզի ոստիկաններն են բացահայտել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Սպիտակի և Ստեփանավանի բաժինների ծառայողները համատեղ միջոցառումներով Սպիտակի Սուրեն Ավետիսյան փողոցում ստուգել են Գյուլագարակ գյուղի 47-ամյա բնակչի 20 խմ փայտանյութով բեռնված «Կամազ» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ փայտանյութը Երևան տեղափոխելու նպատակով նույն օրը բեռնվել է «Տաշիրի անտառտնտեսությունում, և պատկանում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նյութերն, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Տաշիրի բաժին»,- ասված է հաղորդագրությունում։