17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Հանրպետության հրապարակում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն ընթերցեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի կարմիր բերետների գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Մակիրի Թովմասյանի հայտարարությունը, որտեղ վերջինս հայտնում է, որ աշխտանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Աշխատանքից անհապաղ հեռանալու դիմում եմ ներկայացրել, այլեւս հնարավոր չեմ գտնում շարունակել իմ ծառայությունը այս սուտ եւ անինքնասեր կառավարությանը: Ինձ համար կարեւոր են մարդկային ու հոգեւոր արժեքներ, չեմ հանդուրժում կազմաքանդ ու անպատասխանատու մարդկանց:
Պատերազմի ժամանակ գումարտակով գործուղվել ենք Արցախ մարտական ծառայության: Ականատես ենք եղել վատ երեւույթների՝ կառավարման բացակայության եւ անկազմակերպվածության: Գտնվեցին մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով փորձում են սուտ լուրեր տարածել, թե իբրեւ գեներալներ վանեցյանն ու Օհանյանը իրենց անձնակազմով լքել են Շուշին: Հավաստիացնում եմ, որ ոստիկանության ՊՊԾ գնդի ողջ նձնակազմը մինչեւ վերջ եղել են Շուշիի մատույցներում եւ կարող են հերքել սուտ հերյուրանքները: Կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետեւել իմ օրինակին»: