կարևոր
1448 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-22 13:20

Եկել եմ հրապարակ հանուն իմ երկրի, որը վիրավոր է և բուժման կարիք ունի․ Դավիթ Ափոյան

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եկել եմ հրապարակ հանուն իմ երկրի, որը վիրավոր է և բուժման կարիք ունի:

Եկել եմ, որ ցույց տանք, որ ստախոս ու պետական շահերը դավաճանած մարդիկ երկրում տեղ չունեն:

Եկել եմ, որ մեր արժեքները պետական մակարդակով չոտնահարվեն, գերեզմանների վրա «Նիկոլ, վարչապետ» գոռացող չլինի:

Ու վերջապես, եկել եմ, որ փակենք մեր պատմության այս խայտառակ էջը ու նոր պայքար սկսենք հանուն մեր պետության:

Դուք էլ միացեք: Ես այստեղ եմ: Միասին կլինենք ողջ ընթացքում»։