20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, թե ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հրապարակած հեռախոսազրույցի ձայնագրությունը կեղծիք է ու սադրանք, որը հնարավոր չէր իրականացնել առանց օտարերկրյա հատուկ ծառայությունների օգնության:
Նշվում է, որ բաժանորդի համարի փոխոխումն օտարերկրյա հատուկ ծառայություններին բնորոշ մեթոդ է ու մեկ անգամ չէ, որ օգտագործվում է հակառուսական գործողություններում: Տեղեկացնեմ, որ դեռեւս Գերմանիայում գտնվող Նավալնին իր յութուբյան էջում «Զանգեցի իմ մարդասպանին. նա խոստովանեց» վերնագրով տեսանյութ է հրապարակել:
Ըստ այդմ, ներկայանալով որպես Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի խորհրդական՝ Նավալնին զանգահարել է իր թունավորման փորձի մեջ ենթադրաբար ներգրավված Անվանգության դաշնային ծառայության աշխատակցին ու մոտ 45 րոպե հարցեր տվել նրան: Զրուցակիցը, որին Նավալնին ներկայացնում է որպես Կոնստանտին Կուդրյավցեւ, ասել է, որ գործողությունը շատ լավ ծրագրված է եղել: Սակայն Նավալնիի ինքնազգացողության վատթարացումից հետ ինքնաթիռն Օմսկում շատ արագ է վայրէջք կատարել ու օդանավակայանի շտապ օգնության անձնակազմը օպերատիվ է գործել, եւ դա է պատճառը, որ օպերացիան չի ավարտվել մահով: Կուդյավցեւը նաեւ ասել է, որ թռչել է Օմսկ ու հեռացրել «Նովիչոկի» հետքերը Նավալնիի հագուստից, մինչ դրանք կուղարկվեին Բեռլին:
Ձայնագրությունից կարելի է ենթադրել, որ թունավոր նյութը Նավալնիի ներքնաշորին է եղել: