կարևոր
1342 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-22 10:56

ԼՂ-ում ռուս խաղաղապահները դաշտային ավտոպարկ են տեղակայել

ԼՂ-ում ռուս խաղաղապահները դաշտային ավտոպարկ են տեղակայել

Երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Խոջալուի շրջանում իրականացվել են դաշտային ավտոտեխնիկական համալիրի տեղակայման, տեխնիկական վիճակի վերահսկողության, տեխնիկական սպասարկման, ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վերանորոգման աշխատանքներ, որոնք կապահովեն ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների ամենօրյա գործունեությունը։

6 հազար քառակուսի մետր տարածքում տեղակայված են ավելի քան 360 միավոր տեխնիկա, տեխնիկական սպասարկման և վերանորոգման կետեր, հսկիչ-տեխնիկական կետ, КАЗС-2 կոնտեյներային ավտոլցակայան, ավտոմոբիլային գույքի պահեստ:

Ավտոպարկի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս կատարել օրական ավելի քան 10 միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վերանորոգում, հաղորդում է գերատեսչությունը։