Երևանի պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհուրդը հայտարարում է, որ միանում է Հաամզգային դասադուլին: Ուսխորհրդի հայտարարության մեջ ասված է.
«ԵՊԿ Ուխ-ն,հաշվի առնելով Հայաստանում ստեղծված հետպատերազմական ծանր իրավիճակը, Արցախի հանձնումը թուրքերին, անթիվ զոհված, նահատակված, սրբացած հերոս տղերքի արյունը պղծելը, անընդհատ պառակտումներ, դավաճանություններ, շոու վաճառքներ, ինչպես նաև դրանից բխող խորը հասարակական-քաղաքական ճգնաժամը, հայտարարում է.
Միևնույն ժամանակ կոչ ենք անում ՀՀ ում գործող բոլոր ուանողական խորհուրդներին՝ դասադուլի կոչ անել և միանալ հայրենիքի փրկության պայքարին։
Մենք՝ որպես ուսանողական և երիտասարդական կազմակերպություններ, մշտապես զբաղվել ենք ուսանողության կյանքին և շահերին վերաբերող հարցերով՝ փորձելով հնարավորիս զերծ մնալ քաղաքական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց,բայց այժմ մենք մեր հայրենիքի մի մասի կորստից հետո կանգնած են մնացած մասն էլ կորցնելու վտանգի առաջ, ինչն արդեն վերքաղաքական հարց է և մենք՝ որպես մեր պետության ճակատագրով մտահոգ և պատասխանատու կազմակերպություններ, պարտավոր ենք մեր հրապարակային դիրքորոշումն ու կեցվածքը արտահայտել։ Ամսի 22-ին ժամը 12:00-ին դասադուլ հայտարարելով՝ բոլորս դեպի Հանրապետության հրապարակ՝ կասեցնելու մեր հայրենիքի անկումը։Բացի Ուսանողական խորհրդից մեզ են միացել բազում ուսանողներ կոնսերվատորիայից անհանդուրժողականության մթնոլորտից ելնելով։
Հանուն Հայրենիքի Արժանապատվության , Փառք ու Պատիվ Անմահ Հերոսներին...
ՈւԽ Նախագահ Արթուր Առուստամյան