կարևոր
2034 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-22 00:02

Դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ից Հանրապետության հրապարակում հանուն Հայրենիքի փրկության հանրահավաք, համահայակական գործադուլ, դասադուլ

Հայրենիքի փրկության շարժումը բոլորին կոչ է անում դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ից լինել Հանրապետության հրապարակում: 

Մեկնարկում է նաև համապետական գործադուլ և դասադուլը: Բողոքի անհնազանդության խաղաղ ակցիաներ են նախատեսված հանրապետության բոլոր մարզերում: 

«Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, արի’ Հանրապետության հրապարակ։ Փրկությանը հաշված օրեր են մնացել։ Միասին մենք կփրկե’նք մեր Հայրենիքը»

Մինչ այդ, փաստաբանները ժամը 11-ին երթով կշարժվեն Ազգային ժողով՝ ռազմական դրությունը վերացնելու, վարչապետին անվստահություն հայտնելու պահանջներով, ՀՀ գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու նպատակով։