23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ռուսաստանը մեկ շաբաթով դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը՝ կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդած տվյալներին:
Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 22-ին և կգործեն մեկ շաբաթ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամը՝ SARS-CoV-2-ը, տարածվում է սովորականից արագ և, ըստ նախնական գնահատականների, 71 տոկոսով ավելի վարակիչ է:
ԱՀԿ-ն հայտնել է, որ այս մուտացիան հայտնաբերվել է նաև Նիդերլանդներում, Դանիայում և Ավստրալիայում:
«Շտաբը մանրակրկիտ ուսումնասիրում է Մեծ Բրիտանիայում իրավիճակը՝ կապված կորոնավիրուսի նոր շտամի առաջացման հետ: Քննարկման արդյունքների հիման վրա հետագա որոշումներ կկայացվեն», - հայտնել են շտաբից: