կարևոր
733 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-21 23:22

Պետական սահմանը չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով. Փաշինյանը հերթական, միլիոներորդ անգամ ստում է. Արփինե Հովհաննիսյան

Պետական սահմանը չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով. Փաշինյանը հերթական, միլիոներորդ անգամ ստում է. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, մեկնաբանելով այսօր Նիկոլ Փաշինյանի այն հիմնավարումը, թե Սյունիքի տարածքների մի մասը ադրբեջանական վերհսկողության տակ անցնելու հիմքը 2010 թվականին Ազգային ժողովի ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններն են, նշում է, որ աշխարհի ոչ մի երկրում պետական սահման չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով։

«Նիկոլ փաշինյանը հերթական, միլիոներորդ անգամ ստում է։ Վարչական սահմանը այլ է, պետականը՝ այլ։ 2010 թվականի օրենքը ՈՉԻՆՉ չի սահմանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով։ Լկտի սուտ է։

Պարտված դավաճանը փրփուրներից է կառչում ու իր ֆեյքերի ու ֆեյքատիպ զանգվածի համար խոսելու նյութ տալիս։

Դրան ասեք՝ պատասխանի.

1. Ինչու՞, ինչի՞ հիման վրա ես պետական սահմանը գծում Խորհրդային Ադրբեջանի քարտեզով, եթե ալիեւյան Ադրբեջանը չի ընդունում, որ ինքը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն է։ ԻՆՉՈՒ՞։

2. Աշխարհի ոչ մի երկրում պետական սահման չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով։

3. Դրա գրածի մեջի ամենաէական մասը հետեւյալն է՝ Շուռնուխից ու Որոտանից այն կողմ հատվածը ... ԱՐՑԱԽ էր։ Բայց ուշադիր կարդացեք՝ դավաճանը չի ասում, Արցախ է , ասում է «ԼՂհ հսկողության տակ էր»։ Քանզի ի սկզբանե իր համար դա հայրենիք չէր, դա մերը չէր։ Դա իր հայրենակից թուրքինն էր։ Եվ վերջապես, պատասխանիր մի հարցի՝ ինչու՞ դու այնքան չկայիր, որ հենց քո ժամանակ առաջացավ հայրենիք հանձնելու խնդիր»,- գրում է Արփինե Հովհաննիսյանը։