կարևոր
1687 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-21 23:13

Արա Այվազյանը հանդիպել է Շոմբի Շարփի և Հայաստանում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարների հետ

Արա Այվազյանը հանդիպել է Շոմբի Շարփի և Հայաստանում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարների հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և Հայաստանում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարների հետ` քննարկելու ՀՀ-ՄԱԿ համագործակցության հեռանկարը, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերումը և COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու միջոցները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: