կարևոր
2217 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-21 22:16

Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց. վարույթն իրականացնող մարմինը չէր ներկայացել

Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց. վարույթն իրականացնող մարմինը չէր ներկայացել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց. վարույթն իրականացնող մարմինը չէր ներկայացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Առուշյանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Արմեն Մելքոնյանը նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը դատարան էր ներկայացրել գրություն այն մասին, որ ի վիճակի չեն ներկայանալու դատարան։

Դատական նիստը նշանակվել է վաղը՝ 10։30-ին։

Առուշ Առուշանյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 34-251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն: