18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ռեստորանների ասոցիացիա ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հանրային սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարները հայտարարում են վաղը` 22-12-2020, Համահայկական գործադուլին և անհնազանդության ակցիային միանալու մասին:
Ենելով երկրում ստեղծված ծայրահեղ ծանր և պայթյունավտանգ իրավիճակից, կոչ ենք անում երկրի ղեկավարությանը նախաձեռնել գիտակցված քայլեր` թուլացնելու հասարակության մեջ լարումը, օր օրի խորացող ճգնաժամը սանձելու: Այս իրավիճակի միակ հանգուցալուծումը ՀՀ Կառավարության և Վարչապետի հրաժարականն է և արտահերթ ընտրությունները: Հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի և երկրի ապագայի` կոչ ենք անում մնալ գիտակից և խոհեմ, թույլ չտալ հասարակական և տնտեսական ճգնաժամը խորտակի երկիրը: