Անհայրենիքները նպաստավոր պայմաններ են գտել ինքնադրսևորվելու։ ՀՅԴ ՀԵՄ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակել են լուսանկարներ, որտեղ ներկայացված է Անտարեսի դուռն՝ այսօր․
«Մենք նրանց միշտ հիշեցնելու ենք իրենց ով լինելը։
Անտարեսի դուռն այսօր»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին «Անտարես» ընկերության հիմնադիր ու տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել և ավելի ուշ հեռացրել է մի գրառում, որով Արցախն ու ՀՀ տարածքի որոշ հատվածներ համարում է ադրբեջանական, ավելին մեղադրել է հայերին այդ տարածքներում տուն կառուցելու և ապրելու համար: