կարևոր
6009 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-21 18:43

Պատմությունն այսօր կրկնվեց նույնությամբ. Այն, ինչ եղավ այսօր Սիսիանում, արդեն եղել է․ Զարեհ Քահանա Աշուրյան

Զարեհ Քահանա Աշուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շատ կարևոր է հիշել մեր պատմության այն դրվագը, երբ Սբ. Հուսիկ Ա Պարթև կաթողիկոսը թույլ չտվեց Տիրան Բ ուրացող թագավորին մուտք գործի եկեղեցի։ Դիվահար թագավորը, դիվային կատաղությամբ լցված, հրահանգում է ծեծելով սպանել կաթողիկոսին, ինչ և տեղի ունեցավ։

Այս պատմությունը այսօր կրկնվեց նույնությամբ։ Տարբերությունը այն է, որ Բնաբեղի փոխարեն Սիսիանն էր և 4-րդ դարի փոխարեն 21-րդ դարն է և չհաջողվեց ուղղորդված խուժանին իրականացնել իրեն տրված հրահանգը»։