կարևոր
561 դիտում, 3 ամիս առաջ --> 2020-12-21 18:31

Համատարած ձախողումների այս տեմպերով մոտ ապագայում բնակչության կեսն աղքատ է դառնալու․ Իշխան Սաղաթելյան

Համատարած ձախողումների այս տեմպերով մոտ ապագայում բնակչության կեսն աղքատ է դառնալու․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլի Փաշինայնի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը երկիրը հասցրել է տնտեսական աղետի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։

«Պատերազմի և դրա խայտառակ պարտության հետևանքով աննախադեպ ավելացել են երկրի սոցիալական և առողջապահական ծախսերը,

մոտ ապագայում արդեն անհնար կդառնան կենսաթոշակների, նպաստների, պետական աշխատավարձերի վճարումները,

Մինչ այդ

պետական բյուջե եկամուտների կրճատումը շարունակվում է,

կայուն աճում է երկրի արտաքին և ներքին պարտքը,

կտրուկ նվազել է երկրի տնտեսական ակտիվությունը,

արձանագրվել է երկրից կապիտալի աննախադեպ արտահոսք

արժեզրկվում է մեր երկրի ազգային արժույթը,

առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճում են, իսկ մարդկանց եկամուտները՝ նվազում,

արդեն իսկ առաջնային են դարձել ժողովրդի գոյատևման, պարենային անվտանգության խնդիրները,

առաջիկայում սպասվում է գազի, էլէկտրաէներգիայի և տրանսպորտի սակագների բարձրացում,

Համատարած ձախողումների այս տեմպերով մոտ ապագայում բնակչության կեսն աղքատ է դառնալու՝ արագ տեմբերով աճում են գործազրկությունը, ապագայի հանդեպ անորոշության զգացումը ու բացասական սպասումները:

Կործանարար այս ընթացքի կասեցումը, ծառացած խնդիրների հետևողական լուծումները պահանջում են դրանց հիմնապատճառի և ձախողումների թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանի հեռացումը պաշտոնից:

Առանց Նիկոլի մենք ունենք փրկության հնարավորություն, Նիկոլի հետ մեր պետությունը դատապարտված է կործանման։ Առաջնորդվել պետք է բացառապես այս տրամաբանությամբ։