կարևոր
1288 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-21 17:38

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ հրադադարի հայտարարության կետերը

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ հրադադարի հայտարարության կետերը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսացրույցի ընթացքում քննարկել է Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության կետերի կատարման ընթացքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Դեկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ։ Նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից բխող հարցերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։ Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր», - նշել են ՌԴ ԱԳՆ ծառայությունից: