կարևոր
1880 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-21 17:30

Եկեղեցու օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսերի կատարմանը խոչընդոտելը համարվում է հանցագործություն․ Արա Զոհրաբյան

Եկեղեցու օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսերի կատարմանը խոչընդոտելը համարվում է հանցագործություն․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցում կատարված միջադեպին։

«Հայտնում եմ զորակցությունս Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու (Սիսավանի վանք) քահանա Պարգև քահանա Զեյնալյանին և դատապարտում եմ եկեղեցին փակելուն կամ քահանային վնասելուն ուղղված որևէ գործողություն (սպառնալիք):

Հիշեցնեմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսերի կատարմանը խոչընդոտելը համարվում է հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդված): Ոստիկանությունը պարտավոր է արձագանքել այդ առերևույթ հանցագործության նախապատրաստությանը: Ընդ որում, այս հանցագործության մասով հետաքննությունը և նախաքննությունն իրականացվում է հանրային մեղադրանքի կարգով, այսինքն պարտադիր չէ, որ տուժողը բողոք ներկայացնի:

Ի դեպ, Եկեղեցու և քահանաների նկատմամբ նման հարձակումների պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որի օրոք արձանագրվեցին անհարգալից և սրբապիղծ դրսևորումները Եկեղեցու և հոգևորականների հանդեպ», - գրել է փաստաբանների պալատի նախագահը: