կարևոր
2354 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-21 17:15

Առաջադրված մեղադրանքն անհեթեթ է. Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Առուշ Առուշանյանին

Առաջադրված մեղադրանքն անհեթեթ է. Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Առուշ Առուշանյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ կից գրելով.

«Րոպեներ առաջ Կենտրոնական քննչական կոմիտեում գործընկերներիս հետ հանդիպեցի բերման ենթարկված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։

Առաջադրված մեղադրանքն անհեթեթ է՝ ապօրինի հավաքների կազմակերպում։

Գորիսի քաղաքապետը պինդ է ու վստահ, եւ մի րոպե անգամ չեմ կասկածում, որ քննչական կոմիտեն չի կատարի Առուշին կալանավորելու քաղաքական հրահանգն ու Առուշը արագ կհասնի Սյունիք՝ մեր հայրենիքը ներքին ու արտաքին թուրքից պաշտպանելու համար»։