կարևոր
1135 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-21 16:46

«Hot Tours-ը չի աշխատելու՝ ի ցույց բողոքի այս ազգադավ կառավարությանը»․ գործակալության ղեկավարի հայտարարությունը

«Հոթ տուրս» տուրիստական գործակալության ղեկավար ու հիմնադիր Մխիթար Մելիք-Շահնազարյանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի ընկերներ, գործնկերներ, հարազատներ...

Ցանկանում եմ հայտարարել, որ վաղը՝ 22.12.2020 մեր կազմակերպությունը հայտարարում է գործադուլ։

Hot Tours-ը չի աշխատելու ի ցույց բողոքի այս ազգադավ կառավարությանը։

Իմ բոլոր սթափ դատող գործնկերներին դիմում եմ նույն կոչով՝ փակեք Ձեր գրասենյակները։

Եթե այս օրհասական պահին մենք չդիմենք կտրուկ քայլերի, ապա հավատացեք շատ կարճ ժամանակում մենք ընդհանրապես երկիր չենք ունենալու. էլ չեմ ուզում խոսեմ տուրիզմից!!!»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա։